Arminfo.info


Թաթոյան. Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 11:35

Արմինֆո. Այն բանից հետո, երբ Հայաստանում բարձրագույն մակարդակով սկսեցին հայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի մասին (իբր նրանց ԱՀ-ին պատկանելության մասին - խմբ.), Ադրբեջանն էլ անմիջապես հայտարարեց հայերի նկատմամբ հարուցված [կեղծ] քրեական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանության և տեղահանման ենթարկելու» հոդվածներով: Այդ մասին ասվում է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությունում:

Ընդդիմադիր. Փաշինյանի իշխանության պահպանումը մեծացնում է կեղծ ձևակերպումներով Ադրբեջանին հերթական տարածքներ հանձնելու ռիսկերը
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 16:06

Արմինֆո. Այսօր արդեն ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ինչը զգալիորեն մեծացնում է Ադրբեջանին կեղծ ձևակերպումներով հերթական տարածքներ հանձնելու ռիսկերը: Այդ մասին մարտի 21-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Զախարովա. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների, այլ ոչ թե Արևմուտքի հետ "սիրախաղի" վրա
 Շաբաթ, 16 Մարտի 2024, 13:00

Արմինֆո. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների, այլ ոչ թե՝  Արևմուտքի հետ "սիրախաղի" վրա։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, թե նման որոշումը "չի վերաբերում երկրի բուն ազգային շահերին":

Որոշ խնդիրներ կան. ՀՀ ԱԳ նախարարը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի մասին
 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:21

Արմինֆո.Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը:

Երևանում հանդիսավորությամբ նշվել է Բուլղարիայի ազգային տոնը
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 15:05

Արմինֆո.Երևանում հանդիսավորությամբ նշվել է Բուլղարիայի ազգային տոնը ՝ օսմանյան լծից ազատագրման և բուլղարական պետության վերածննդի օրը:

"Մենք կանք" քաղաքացիական նախաձեռնությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջում է դադարեցնել Արցախի նկատմամբ պղծումների քաղաքականությունը
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 14:44

Արմինֆո. Էթնիկ զտման ճանապարհով արցախյան խնդիրը փակելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակում է ինքնահաստատվել նորանոր դրսևորումներով։ Այդ մասին ասվում է "Մենք կանք" նախաձեռնության տարածած հայտարարությունում:

ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը պաշտպանում է հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդմումը պաշտպանության ոլորտում
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 14:59

Արմինֆո. Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն աջակցում է պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդմանը։ Այդ մասին վկայում են MPG խորհրդատվական ընկերության «Ֆրանսիական համբույր» հարցման արդյունքները։

Freedom House. Լեռնային Ղարաբաղի զավթումը մեծացրել է Ալիևի ժողովրդականությունը և առաջացրել Հայաստան Ադրբեջանի լայնամասշտաբ ներխուժման մտավախություն
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 15:36

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի զավթումը մեծացրել է նախագահ Իլհամ Ալիևի ներքին ժողովրդականությունը և մտավախություն է առաջացրել, որ Ադրբեջանի համարձակություն ստացած ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում սկսել Հայաստանի Հանրապետություն, որի սահմաններն արդեն խախտված են: Այ մասին ասվում է Freedom House կազմակերպության պատրաստած "Ազատությունն աշխարհում 2024" զեկույցում։ Զեկույցում արձանագրվում է, որ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը կրկին նվազել է։ Այդ միտումը շարունակվում է արդեն 18-րդ տարին անընդմեջ ։

Փաշինյան. Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ, եւ մենք այդ ավանդույթների շրջանակում ենք
 Շաբաթ, 24 Փետրվարի 2024, 11:39

Արմինֆո. 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24-ի հետ հարցազրույցում։

Խորհրդարանական. ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու գործում առաջընթացի բացակայության խնդիրը թաքնված է Եվրախորհրդում
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 17:09

Արմինֆո. Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստում մենք առաջ ենք քաշելու բանաձեւ, որով առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ կապերը, վիզային ազատականացման ծրագիրը։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը։

Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 11:17

Արմինֆո. Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։

Ռուբեն Ռուբինյան. "Քաղաքացիական պայմանագիրը" և կառավարությունը Հայաստանի օրհներգի փոփոխության հետ կապված որևէ որոշում չունեն
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024, 12:40

Արմինֆո. Ես չեմ ուզում փոխել ոչ Հայաստանի զինանշանը, ոչ՝ օրհներգը։ Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ու խմբակցությունն եւ կառավարությունն այս պահին պետական խորհրդանիշների փոփոխության հետ կապված որևէ որոշում չունեն:

Հայաստանում բացահայտվել է խոշոր անդրազգային հանցավոր խմբավորում, որն զբաղվում էր քաղաքացիների փողերի կորզմամբ
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2024, 20:05

Արմինֆո. 2000 թ. նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիա, որին Հայաստանը միացավ 2003 թվականին: Մեր իրավապահները բացահայտել են այդ կոնվենցիայի չափորոշիչներին համապատասխանող` կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն: Ինչպես հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, այդ առումով սա աննախադեպ բացահայտում է:

Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման հարց չկա․ Կոպիրկին  
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 11:52

Արմինֆո.Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց չկա:

Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների գտնվելու անօրինականության մասին պնդումներն իրավական տեսանկյունից անհիմն են. նախկին վարչապետ
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:35

Արմինֆո. Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների գտնվելու անօրինականության մասին պնդումներն իրավական տեսանկյունից անհիմն են,  էլ չեմ խոսում հարցի քաղաքական կողմի մասին։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը' ի պատասխան հանրապետության տարածքում ռուս սահմանապահների  գտնվելու ոչ իրավաչափ լինելու մասին տարածվող  կեղծ պնդումները մեկնաբանելու խնդրանքի, քանի որ պայմանագիրն, իբր, չի վավերացվել երկրի համապատասխան մարմինների կողմից:

Ընդդիմադիր. Փաշինյանն ատելություն է դրսևորվում ամեն ազգայինի, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 14:07

Արմինֆո. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ, դժվար է դատական գործընթաց անվանել: Այդ մասին հունվարի 8-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով այսօր մեկնարկած դատական նիստը, որտեղ քննարկվում է Աշոտյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Արման Թաթոյանը Հ1-ին մեղադրել է հայ ժողովրդի ազգային ինքնության, Հայոց պետականության բարոյական հիմքերի դեմ ոտնձգության համար
 Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024, 11:51

Արմինֆո. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերության հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում էր: Այդ մասին ասվում է "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկումը կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը. ԱԺ նախագահի տեղակալ
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:53

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:

Լոռու մարզում նոր անտառ է հիմնվում
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 21:52

Արմինֆո.Ակբա բանկի աշխատակիցները Լոռու մարզի Ուրասար գյուղում հավաքվել են հոգ տանելու բնության մասին և ստեղծելու ավելի կանաչապատ երկիր։

Դեսպան. Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:51

Արմինֆո.Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, պարզաբանելով, թե ինչու ԵՄ-ն չի շտապում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, հատկապես, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ագրեսիան։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով